ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ունեցած մեծ նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել.

Գառնիկ Ռուբենի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ

Արտաշես Արշալույսի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՀՀ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. դեկտեմբերի 25
Երևան



← Վերադառնալ