Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ե. Շվիդկոյին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար “Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա” հիմնադրամի նախագահ Միխայիլ Եֆիմի ՇՎԻԴԿՈՅԻՆ պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. նոյեմբերի 14
Երևան