Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի մրցանակը շնորհել Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆԻՆ (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. մայիսի 5
Երևան
ՆՀ- 385 -Ա