ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ ակնառու ձեռքբերումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ժողովրդական նկարչի`

Արամազդ Հովհաննեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- ՇԻՐԱԶԻՆ (Արա Շիրազ) քանդակագործ

Վաստակավոր արտիստի`

Արամ Ավրորայի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (Արամո) երգիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչ

Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար, Կոմիտասի անվան պետական քառյակի մենակատար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ

Ռուբեն Ռաֆիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ երգիչ

Վաստակավոր նկարչի`

Անատոլի Ղեւոնդի ԱՎԵՏՅԱՆԻՆ նկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի`

Ռուբեն Թաթուլի ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արմեն Գեւորգի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր


Նորայր Սարգսի ԿԱՐԳԱՆՅԱՆԻՆ քանդակագործ

Ստեփան Գրիգորի ՇԱՔԱՐՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լեւոն Ալեքսանդրի ՉԱՈՒՇՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Սամվել Բարդուղի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ գեղանկարիչ

Ստեփան Արզումանի ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մշակույթի վաստակավոր գործչի`

Նորայր Մարտիրոսի ԱԴԱԼՅԱՆԻՆ գրող

Արգամ Արարատի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ "Պատմամշակութային արգելոցթանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ

Հովհաննես Գեւորգի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ "Տարոն" գեղագիտական կենտրոնի տնօրեն

Ալբերտ Ռուբենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի երաժիշտ

Սվետլանա Կորյունի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 18
Երևան



← Վերադառնալ