ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհել`

Հռիփսիմե Ռուբենի ԱԹՈՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Կարինե Գրիշայի ԱՎՅԱՆԻՆ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Սուսաննա Հրանտի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ալեքսան Աբրահամի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ Երեւանի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Ալվարդ Հայկի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Գուրգեն Հայկազի ԽԱՌԱՏՅԱՆԻՆ Արմավիրի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Թագուշ Մամբրեի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ռայա Եփրեմի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Երեւանի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ