ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրել.

Սիսակ Ժորժիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Լեւոն Խաչատուրի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ