Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Արամի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ (ՌԴ) պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. սեպտեմբերի 5
Երևան
ՆՀ- 588 -Ա