ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝

ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)Հայաuտանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) Հայաuտանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

3) ստեղծել Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն: Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է.

4) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպել Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

2. Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության կառուցվածքը uահմանելու մաuին» ՆՀ-1063 հրամանագրի I բաժնում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Էկոնոմիկայի նախարարություն».

2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Ֆինանսների նախարարություն».

3) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) բաժինը լրացնել 21-րդ կետով՝
« 21. Արտակարգ իրավիճակների նախարարություն»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. ապրիլի 21
Երևան



← Վերադառնալ