ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ն. ՆԻՆՈՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արման Նորայրի ՆԻՆՈՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. սեպտեմբերի 5
Երևան
ՆՀ-540-Ա



← Վերադառնալ