ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Ա. Գաբրիելյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գարեգին Աշոտի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ պարգեւատրել Արիության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. հունիսի 19
Երևան



← Վերադառնալ