ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Դիվանագիտական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

1) Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Դավթի ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան.

2) Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Կարլենի ԳԱԼՈՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. հունիսի 2
Երևան



← Վերադառնալ