Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Գիտության վաստակավոր գործչի`
Կառլեն Գրիգորի ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Արամ Արտաշեսի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար
Յուրի Սերգեյի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Արվեստի վաստակավոր գործչի`
Սուրեն Գուրգենի ԲԱԲԱՅԱՆԻՆ կինոռեժիսոր
Արմեն Աղասու ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ռեժիսոր, "Գոյ" թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար
Վրեժ Գեւորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ կինոօպերատոր
Զավեն Նազարեթի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր
Մշակույթի վաստակավոր գործչի`
Լեւոն Հմայակի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդի ազգաբանության բաժնի վարիչ
Ռուբեն Կարլենի ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան
Վաստակավոր ճարտարապետի`
Մկրտիչ Մինասի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս
Ալբերտ Նապոլեոնի ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ "Երեւաննախագիծ" ՊՓԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս
Վաստակավոր լրագրողի`
Նվեր Լյուդվիգի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ լրագրող
Արմեն Բորիսի ԽԱՆԲԱԲՅԱՆԻՆ լրագրող
Վաստակավոր կոլեկտիվի`
"ԲԵՐԴ" պարային անսամբլին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. մայիսի 26
Երևան