ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան մրցանակի շնորհման հանձնախմբի առաջարկությունը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհել.

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. ապրիլի 4
Երևան
ՆՀ- 258 -Ա



← Վերադառնալ