ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի "Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-218-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի 2008 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

1) "Երգեցողություն" անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար`
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Հասմիկ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ.

2) "Գործիքային կատարում" անվանակարգում, լավագույն կատարման համար`
Արուս ԱՃԵՄՅԱՆԻՆ (դաշնամուր)
Մերի ԽՈՋԱՅԱՆԻՆ (ջութակ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 20
Երևան



← Վերադառնալ