ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. փետրվարի 3
Երևան
ՆՀ- 196 -Ա



← Վերադառնալ