Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 12-ի առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա ՀԱՅՐԻՅԱՆԻ լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. հունվարի 16
Երևան
ՆՀ- 8 -Ա