Հանրապետության նախագահի հրամանագրերը
Գ. Հ. ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ, գիտության բնագավառում ներդրած ավանդի և մանկավարժական գործունեության համար Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գևորգ Հրաչի ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 1
Երևան
ՆՀ- 599 -Ա