ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Ֆ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ




Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ուսուցչի օրվա առթիվ, ինչպես նաև մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Ֆիրդուսու ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. հոկտեմբերի 1
Երևան
ՆՀ- 514 -Ա



← Վերադառնալ