Հանրապետության նախագահի հրամանագրերը
Մ. Մ. ՄԻՐԻՋԱՆԱՅՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺՇԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-431-Ա