Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ռ. Մարտիրոսյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ պարգեւատրել Արիության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. դեկտեմբերի 15
Երևան