ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Երևանի պետական համալսարանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

ՀՀ գիտության վաստակավոր գործչի՝

Յուրի Լազարի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

ՀՀ վաստակավոր մանկավարժի`

Ամալյա Գրիգորի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Անահիտ Արտաշեսի ՉՈՒԲԱՐՅԱՆԻՆ ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. հունիսի 9
Երևան
ՆՀ- 141 -Ա



← Վերադառնալ