ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել՝

ՀՀ գիտության վաստակավոր գործչի՝

Արտո Վրեժի ԶԻԼՖՅԱՆԻՆ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտաբժշկական պարբերականի գլխավոր խմբագիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ վաստակավոր մանկավարժի`

Ամալյա Փայլակի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն

Բաբկեն Բաբկենի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Արարատի մարզի Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լիդա Արշակի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սարգիս Գառնիկի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ Երևանի Ա. Շավարշյանի անվան թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն

Հայկ Հեքիմի ՕՀԱՆՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 դպրոցի տնօրենի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 124 -Ա



← Վերադառնալ