Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը`
ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել.
Վարդան Շմավոնի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ-Քաջարանի քաղաքապետ
Սամվել Վանցիկի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ-Վանաձորի քաղաքապետ
Տարոն Անդրանիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ-Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար
Սուլիկո Շահենի ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ-Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի համայնքի ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. նոյեմբերի 10
Երևան