Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը`
ո ր ո շ ու մ ե մ.
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայ ժողովրդական երգարվեստի եւ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Արվեստի վաստակավոր գործչի`
Ժիրայր Թաթուլի ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ-Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար
Վաստակավոր արտիստի`
Սաշա Միսակի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ-Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մեներգիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. նոյեմբերի 7
Երևան