ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական մրցանակներ շնորհել՝

1. Գրականության և արվեստի բնագավառում՝

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար.
2) երաժշտության ոլորտում՝ Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար.
3) կերպարվեստի ոլորտում՝ Աշոտ ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ).
4) կինոարվեստի ոլորտում՝ Սերժ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) (գլխավոր դերակատար, ռեժիսոր), Ելենա ՖԵՏԻՍՈՎԱՅԻՆ (ՈՒԿՐԱԻՆԱ) (ռեժիսոր, պրոդյուսեր), Մարտուն ԱԴՈՅԱՆԻՆ (պրոդյուսեր), Թագուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (պրոդյուսեր)՝ «Փարաջանով» (ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱ, ՖՐԱՆՍԻԱ, ՎՐԱՍՏԱՆ) ֆիլմի համար:

2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻՆ (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ ՂՈՒԼՅԱՆԻՆ (ճարտարապետ)՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար:

3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Սամվել ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ, Երվանտ ԶՈՐՅԱՆԻՆ (ԿԱՆԱԴԱ)՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:

4. Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ Հրաչիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. դեկտեմբերի 29
Երևան
ՆՀ- 371 -Ա



← Վերադառնալ