ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի՝

Փաշիկ Հարությունի ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

Վազգեն Արշակի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Վանաձորի «Վ. Բադալյան մարզամշակութային ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ

Սերոբ Արտավազդի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ Արմավիրի մարզի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ

Սմբատ Գարեգինի ԼՊՈՒՏՅԱՆԻՆ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ

Սամվել Գևորգի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության բաժնի պետ

Լյովա Գուրգենի ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Հակոբ Մելիքսեթի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն

Վաստակավոր մարզչի՝
Արմեն Գևորգի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ հեծանվային սպորտի Հայաստանի երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ

Պարգև Վարդգեսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ

Աբդուլա Գարիբեկի ՄԱԳԱՄԵԴՈՎԻՆ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ

Էռնեստ Ռաֆայելի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սամբոյի մարզիչ

Արթուր Ռազմիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի մարզիչ

Ավետիք Լյովայի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ

Անդրանիկ Ռոստոմի ՔԱՐՀԱՆՅԱՆԻՆ Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մշակույթի և սպորտի համալիր կենտրոնի սամբո ըմբշամարտի մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. դեկտեմբերի 23
Երևան
ՆՀ- 335 -Ա



← Վերադառնալ