ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

Աննա Սենի ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻՆ երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Յուրի Ալեքսանդրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ կոմպոզիտոր, ջութակահար

Կարինե Էմմանուելի ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆԻՆ երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու

Խաչատուր Վարդանի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Կարինե Ազատի ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆԻՆ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Էդուարդ Դրաստամատի ՍԱԴՈՅԱՆԻՆ կոմպոզիտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հոկտեմբերի 23
Երևան
ՆՀ- 280 -Ա



← Վերադառնալ