ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով`
Գեորգի Գագիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան (հետմահու)

Արիության մեդալով՝
Արմեն Գևորգի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան

Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Հովհաննես Հարությունի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով՝
Նարեկ Արարատի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային

Էդգար Վարդանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հոկտեմբերի 18
Երևան
ՆՀ- 275 -Ա



← Վերադառնալ