Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունվարի 18-ի ՆԿ-6-Ն կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրության 18-րդ կետի «բ» ենթակետը՝
ո ր ո շ ու մ ե մ.
Պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. ապրիլի 16
Երևան