Լրատվություն
Շնորհավորական
19
11, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին Ազգային տոնի կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Մոնակոյի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք առկա գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է ուղերձում: