18
11, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ բարեկամական հարաբերություն-ների և համագործակցության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք առկա գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ