Լրատվություն
Շնորհավորական
15
11, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Պաղեստինի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու Մերձավոր Արևելքում արդար և տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: