Լրատվություն
Շնորհավորական
22
09, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարաթնամը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: