21
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ:

«Այս նշանակալի օրը խորհրդանշում է Մալթայի ժողովրդի անցած պատմական ուղին, նրա տոկունությունն ու վճռականությունը, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին նվիրվածությունը։

Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերություններին՝ ամրապնդելով համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ