Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներ են հղել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահաման, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Օրսին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդը, Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆան, Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն։