03
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սան Մարինոյի կապիտան ռեգենտներ Ալիչե Մինային և Վլադիմիրո Սելվային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սան Մարինոյի Հանրապետության կապիտան ռեգենտներ Ալիչե Մինային
և Վլադիմիրո Սելվային Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Սան Մարինոյի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր հնարավորություններ կստեղծենք երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար»,-մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ