01
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Սլովակիայի միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները շարունակում են հետևողականորեն զարգանալ։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք առկա համագործակցությունն ինչպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ