Լրատվություն
Շնորհավորական
01
09, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանի և Ուզբեկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկխոսությունն ամուր հիմք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: