Լրատվություն
Շնորհավորական
09
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Ջերմությամբ եմ հիշում մեր անձնական հանդիպումները և հուսով եմ, որ առիթ կունենաք Ձեզ հարմար ժամանակ այցելելու Հայաստան»,- մասնավորապես ասվում է ուղերձում: