17
06, 2026

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրին՝ Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»
,- մասնավորապես ասված է ուղերձում:
 

← Վերադառնալ