Լրատվություն
Շնորհավորական
06
06, 2026
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին
Շվեդիայի Ազգային տոնի կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։
Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանա և կընդլայնվի՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձերդ մեծությանը և արքայական ընտանիքին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: