05
06, 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին՝ Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Դանիայի միջև ժողովրդավարական ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ նպաստելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանը։

Մաղթում եմ Ձերդ մեծությանը և արքայական ընտանիքին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-
մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ