Լրատվություն
Շնորհավորական
08
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն Տասնչորսերորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն Տասնչորսերորդին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ:
«Հավատացած եմ, որ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Սուրբ Աթոռի հետ քրիստոնեական արժեքների, պատմական ամուր կապերի, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված հարաբերությունները և առկա բարձր մակարդակի երկխոսությունը, որոնք ամուր հիմք են համագործակցության հետագա խորացման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում: