Լրատվություն
Շնորհավորական
20
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի ընտրություններում «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնց խորացմանը և ընդլայնմանը մեծապես նպաստում է նաև տեղի հայ համայնքը:
Ջերմությամբ եմ հիշում 2022 թվականին Բուլղարիա կատարած իմ այցը, որի ընթացքում երկկողմ օրակարգի շուրջ բովանդակալից քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեցանք։
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: