Լրատվություն
Շնորհավորական
26
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի անսասան հավատարմությունը ժողովրդավարական և սահմանադրական սկզբունքներին:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ընդհանուր արժեքների,փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցությանզարգացումը տարբեր ոլորտներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: