19
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Մոնակոյի հետ հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական ուշադրության և աջակցության համար։

Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ մեր երկրում և համատեղ քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ