18
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ է ամրապնդելու առկա քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Բարձր եմ գնահատում Լատվիայի հետևողական աջակցությունը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:  

← Վերադառնալ