Լրատվություն
Շնորհավորական
27
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Թուրքմենստանի հետ դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: