Լրատվություն
Շնորհավորական
22
09, 2025
Հանրապետության նախագահն Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել
Հայաստանի Հանրաապետության Անկախության տոնի կապակցությամբ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Նրանք Հայաստանի նախագահին ու հայ ժողովրդին են փոխանցել իրենց լավագույն ցանկությունները, մաղթել բարօրություն, բարեկեցություն ու խաղաղություն:
Շնորհավորական ուղերձներ են հղել մասնավորապես` Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուրուգվայի, ԱՄԷ, Չինաստանի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի, Սլովենիայի, Սերբիայի, Չեխիայի, Մոլդովայի և այլ երկրների նախագահներ: