21
09, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական կապերն ու սերտ գործընկերությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ